ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ն Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանի Չերվոնա Դիբրովկա գյուղում հարձակվել է առևտրի կետի տարածքում գտնվող բեռնատար ավտոմեքենայի վրա, կան տւժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինոյի շրջանում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Չերվոնա Դիբրովկա գյուղում դրոնը առևտրի կետի տարածքում հարվածել է բեռնատար մեքենային։ Ձեռքերի բեկորային վնասվածքներով երկու տղամարդու շտապօգնության բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերել։ Հետագա հետազոտության համար նրանցից մեկը տեղափոխվել է Շեբեկինոյի կենտրոնական հիվանդանոց», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը՝ հավելելով, որ հարվածի հետևանքով վնասվել է տրանսպորտային միջոցը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։