Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի հակամարտության հարցում Պուտինի հետ շփումներն այլընտրանք չունեն. Գրոսի

Ռուսաստանի հետ երկխոսությունը, ըստ ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի, թույլ է տալիս ազդել իրավիճակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պայմաններում երկխոսություն է պահպանում Ռուսաստանի հետ, քանի որ միջուկային անվտանգության ռիսկերի կառավարման համար այլընտրանք չկա: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության համաժողովում։
«Երբ հակամարտությունը նոր էր սկսվել, շատերը (արևմտյան երկրներ-խմբ.) ինձ քննադատում էին Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության համար։ Բայց ուրիշ ո՞ւմ հետ խոսեի: Ռուսաստանի հետ երկխոսությունը ինձ թույլ է տալիս որոշակի կերպով ազդել միջուկային անվտանգության իրավիճակի վրա, որպեսզի այն զարգանա ճիշտ ուղղությամբ», - ասել է նա։
Նշենք, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել էր սեպտեմբերի 25-ի երեկոյան: Գրոսին ժամանել էր Ռուսաստան՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։
Ատոմային ոլորտի առաջատար Ռուսաստանի հետ պետք է փոխգործակցել. ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն