ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Սյունիքում` «Մեղրու սար» կոչվող հատվածում, ավտոցիստեռնը գլորվել է ձորը, կա զոհ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը ստացվել է Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ում «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մետր) հարակից ձորը․ վարորդը մահացել է»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: