Ռոստովի մարզում ուկրաինական հատուկ նշանակության ջոկատի սերժանտ է ձերբակալվել

Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռոստովի մարզի տարածքում Մարիուպոլի բնակիչ է ձերբակալվել, որը որպես սերժանտ ծառայել է ուկրաինական ռազմականացված ազգայնական միավորումներից մեկի հատուկ նշանակության ջոկատում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ իր նյութական վիճակը բարելավելու նպատակով, ինչպես նաև գաղափարական նկատառումներից ելնելով՝ տղամարդը կամավոր անդամակցել է ուկրաինական ռազմականացված ազգայնական միավորումներից մեկին: Ծառայել է Մարիուպոլի մոտակայքում գտնվող Ուրզուֆ գյուղի տարածքում։
Սևաստոպոլում ձերբակալել են մի կնոջ, որը պատրաստվում էր թունավորել ՌԴ զինծառայողներին. ԱԴԾ
Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 205.4-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը։ Ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Սանկտ Պետերբուրգում շուրջ 100 միգրանտի տեղափոխել են ոստիկանություն. կադրեր