ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին` հաղթանակի առթիվ։ Այդ մասին նա գրառում է արել X սոցիալական հարթակի իր էջում։
«Սրտանց շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագան առաջ մղելու ամուր հանձնառության համար»,– գրել է նա:
Նշենք, որ Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են սեպտեմբերի 28-ին, պատգամավորներն ընտրվել են չորս տարով։ Մասնակցությունը գերազանցել է 52%-ը։
Համամասնական համակարգով անցկացված քվեարկության արդյունքներով Մոլդովայի խորհրդարան հինգ քաղաքական ուժ է անցել։
Արտերկրում քվեարկության տվյալների հաշվին իշխող կուսակցությունը ստացել է ձայների 49.85%-ը։ Այն երկրի օրենսդիր մարմնում 53 տեղ կստանա։ Ընդդիմությունը պատգամավորական 48 մանդատ է ստանում։ Եվրոպամետ «Այլընտրանք» դաշինքը 8.02% է հավաքել։