ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդը երկու հրթիռային հարձակման է ենթարկվել, երեք մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդը հրթիռային երկու հարձակման է ենթարկվել վեց զինամթերքի կիրառմամբ։ Տուժածների թիվը հասել է երեքի։ Գիշերը բարոտրավմայով 17-ամյա տղա է բժշկական օգնության դիմել։ Բոլորը շարունակում են բուժում ստանալ Բելգորոդի բժշկական հաստատություններում», – գրել է Գլադկովը Telegram-ում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։