Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը Ռուսաստանի օդային տարածքում որսացել և ոչնչացրել է 84 ուկրաինական ԱԹՍ․ ՊՆ

Միայն Բրյանսկի մարզիտարածքում ոչնչացվել է 24 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 84 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 8 շրջանների վրա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ժամը 23.00-ից մինչև 07.00-ն ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են 78 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնցից 24-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 21-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 9-ը՝ Վորոնեժի մարզի տարածքում, 9-ը ՝ Սմոլենսկի մարզի տարածքում, 7-ը ՝ Կալուգայի մարզի տարածքում, 4-ը ՝ Մոսկվայի շրջանի տարածքում, 3-ը ՝ Օրյոլի մարզի տարածքում, 1-ը՝ Կուրսկի մարզի տարածքում։ Ընդհանուր առմամբ, գիշերային ժամերին ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է 84 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։