Սիսիան-Լծեն ճանապարհին բախվել են բեռնատարը և ավտոցիստեռնը. 10 տ մազութ է թափվել, կա տուժած

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը․ մազութի արտահոսքը դադարել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Սիսիան-Լծեն ճանապարհին բախվել են բեռնատարը և ավտոցիստեռնը, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նվում է, որ վթարի մասին ահազանգը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 27-ին` ժամը 09։32-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված 25 տ մազութով)․ ավտոցիստեռնը կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ թափվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «MACK» մակնիշի ավտոցիստեռնի վարորդը հոսպիտալացվել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը․ մազութի արտահոսքը դադարել է:
Ապաշրջափակումից հետո ՀՀ–ի ո՞ր ոլորտները կդառնան խոցելի. ինչպես խուսափել վատ սցենարներից