ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Սիրիայի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
«Բաշար Ասադի հեռակա ձերբակալության օրդեր է տրվել 2011-ին Դերաայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեղադրանքներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ: