Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դերիլովո, Մայսկոյե և Ստեպովոյե քաղաքները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 27 – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Դերիլովո և Մայսկոե գյուղերը, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Ստեպովոյե գյուղը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Դերիլովոն գրավել են «Արևմուտք» ուժային խմբի ստորաբաժանումները, իսկ Ստեպովոյեն՝ «Արևելք» ուժային խմբի ստորաբաժանումները։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։