ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մտահագող հարցերի շուրջ խորհրդակցությունների երրորդ փուլը տեղի կունենա այս աշնանը։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր երկխոսությունը (ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև – խմբ.) վիզաների, դեսպանատների գործունեության, սեփականության և մեր դիվանագիտական ներկայացուցչությունների ամենօրյա գործունեության այլ ասպեկտների շուրջ ընթանում է, արդեն եղել է երկու փուլ, իսկ երրորդը մենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվեցինք անցկացնել այս աշնանը»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ տարեսկզբից Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Դրանք տեղի են ունեցել համապատասխանաբար Ար-Ռիադում և Ստամբուլում։
Օգոստոսին Ալյասկայում տեղի են ունեցել նաև երկու երկրի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները։