«Երկրորդ «Գլեյվից»». Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Եվրոպայում սադրանքների դիմելու Կիևի պլանների մասին

Զախարովան նշել է, որ Եվրոպան Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Այսօր միանգամից մի քանի հունգարական լրատվամիջոցներ հաղորդեցին Ռուսաստանին մեղադրելու համար Զելենսկու՝ Ռումինիայում և Լեհաստանում դիվերսիաներ իրականացնելու պլանների մասին: Այսպես, Բանկովայայում (փողոց Կիևում, որի թիվ 11 հասցեում է տեղակայված Ուկրաինայի նախագահի նստավայրը– խմբ.) պատրաստում են սեփական «Գլեյվիցյան միջադեպը»՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի համար casus belli ստեղծելու նպատակով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դատելով առկա տեղեկատվությունից՝ Կիևի ռեժիմի պլանը հետևյալն է. 1. Վերանորոգել մի քանի խոցված կամ խլված ռուսական ԱԹՍ-ներ։ 2. Վերազինել դրանք մարտական հարվածային տարրերով. 3. «Ռուսական դրոնների» անվան տակ ուկրաինացի մասնագետների կողմից կառավարվող ԱԹՍ-ներ ուղարկել Լեհաստանում և Ռումինիայում ՆԱՏՕ-ի խոշոր տրանսպորտային հանգույցներ։ 4. Միաժամանակ ապատեղեկատվական արշավ անցկացնել Եվրոպայում՝ ամեն ինչում մեղադրելով Մոսկվային։ 5. Սանձազերծել զինված հակամարտություն Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև», - գրել է դիվանագետը։
Նշվում է, որ տվյալ սադրանքն իրականացնելու նպատակով սեպտեմբերի 16-ին Արևմտյան Ուկրաինայի Յավորովյան զորավարժարանում, որտեղ տեղակայված է հետման Պետր Սագայդաչնիի անվան Ազգային ակադեմիայի խաղաղապահության և միջազգային անվտանգության միջազգային կենտրոնը, արդեն ռուսական «Герань» ԱԹՍ-ներ են բերվել, որոնք ավելի վաղ վերանորոգվել էին Լվովի «ԼՈՐՏԱ» գործարանում։
Ինչպես գրում են հունգարացի լրագրողները, Վլադիմիր Զելենսկու այս գործողությունների դրդապատճառը պարզ է՝ Ուկրաինայի զինված ուժերը ջախջախիչ պարտություն են կրում: Բանակի ջախջախումն արդեն ոչ թե մարտավարական մակարդակում է, այլ ստանում է ռազմավարական բնույթ։
«Եթե այս ամենը հաստատվի, ապա պետք է խոստովանենք, որ մեր օրերում Եվրոպան երբեք այդքան մոտ չի եղել Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն», - գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում: