Էրդողանի վարչակազմը Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է ապատեղեկատվական արշավի մասին

Էրդողանը և Թրամփը հանդիպել են սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում։ ԱՄՆ նախագահն այդ հանդիպումը բնութագրել է որպես «հիանալի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է արտերկրում և երկրի ներսում ապատեղեկատվական արշավի մասին, որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունների հետ։
Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը նշել է, որ բանակցություններն անցկացվել են շատ կառուցողական և դրական մթնոլորտում և թույլ են տվել զգալի առաջընթացի հասնել ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանային հարցերի քննարկումներում։
«Չնայած հակաթուրքական շրջանակների ջանքերին, այցը երկու առաջնորդների միջև բարեկամական հարաբերություններ և ընդհանուր ռազմավարական հեռանկար է ցուցադրել։ Հատուկ ուշադրություն է դարձվել պաղեստինյան հարցին. այն քննարկվել է ինչպես ՄԱԿ-ի շրջանակում Գազայի հետ կապված հանդիպման ժամանակ, այնպես էլ Սպիտակ տանը բանակցությունների ժամանակ», – Դուրանի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Էրդողանը և Թրամփը հանդիպել են երեկ Վաշինգտոնում։ ԱՄՆ նախագահն այդ հանդիպումը բնութագրել է որպես «հիանալի»։