Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ն ու մարդատար «Գազելը». կա 11 վիրավոր

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վիրավորների մեջ է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայող:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը», հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, նրանց մեջ է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայող: Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ «Գազելը» մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: