ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները գտնվում են նախաքննության փուլում։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Նմանատիպ պատասխան մենք ստացել էինք նաև այս տարվա գարնանը։
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին` ադրբեջանական հարձակումից հետո։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սկսվեց արցախցիների տեղահանությունը Հայաստանի Հանրապետություն։ Մի քանի օրում Արցախը հայաթափվեց։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ բռնի տեղահանվել է 115 365 մարդ։