ԱՄՆ–ում կարող է թույլատրվել մահապատիժը երկրի ողջ տարածքում. Թրամփի հրամանագիրը

Այս միջոցառումը կիրառվել է միայն Կոլումբիայի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլատրում է մահապատժի կիրառումը Վաշինգտոնում։
Այս միջոցառումը կիրառվել է Կոլումբիայի շրջանում, որը ԱՄՆ–ի նահանգ չէ։ Մայրաքաղաքը պաշտոնապես կառավարվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։
Թրամփը խոստացել է այլևս ոչ մեկին «թղթե վագր» չանվանել
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրամանագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է, որ ուզում է` մահապատիժը թույլատրվի ամբողջ երկրում։
«Մենք դրա համար պայքարում ենք ոչ միայն Վաշինգտոնում, այլև ամբողջ երկրում», - լրագրողներին ասել է Բոնդին։
Ի դեպ` 1973 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում մահապատժի դատապարտված 200 մարդ արդարացվել է, և արդարացվածներից 108-ը սևամորթներ են եղել։