Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական դրոնը փորձել է հարձակվել Կուրսկի ԱԷԿ-2-ի վրա

Տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական անօդաչուն Կուրչատով քաղաքում փորձել է գրոհել Կուրսկի ԱԷԿ-2-ը։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը:
«Ընկնելու հետևանքով ԱԹՍ-ն դիպել է կառուցվող կայանի տարածքում գտնվող շինություններից մեկին։ Շենքը բեկորներից վնասվել է, հրդեհի վտանգ չկա»,-տելեգրամյան ալիքում գրել է Խինշտեյնը։
Տուժածներ չկան, կայանը աշխատում է անխափան։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։