Սոցապ փոխնախարարներից 3-ին Փաշինյանը վերանշանակել է, մեկին` ազատել պաշտոնից

Ռուբեն Սարգսյանը նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր մոտ 5 տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներից 3-ը վերանշանակվել են, 1-ն ազատվել է պաշտոնից։ Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին։
Մասնավորապես, Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է Ռուբեն Սարգսյանը, որը 2020թ․ հունիսի 2-ին նշանակվել էր նախարարի առաջին տեղակալ, իսկ դեկտեմբերի 22-ից զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը։
Նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել են Աննա Ժամկոչյանը, Դավիթ Խաչատրյանն ու Տաթևիկ Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Մեկ այլ հրամանագրով նախկին նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։