Մեյփլը, Զայուն, Քլաչը. ՖԻՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսմանները

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը առաջին անգամ կմասնակցի 48 ազգային թիմ։
Sputnik
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության երեք թալիսմանները։ Առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:
Ճերմակագլուխ արծիվ Քլաչը
Երեք երկրներից յուրաքանչյուրը ներկայացնող թալիսմաններ են ընտրվել եղջերու Մեյփլը (Կանադա), հովազ Զայուն (Մեքսիկա) և ճերմակագլուխ արծիվ Քլաչը (ԱՄՆ):
Հովազ Զայուն
Նշենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 48 ազգային թիմերի մասնակցությամբ և կլինի առաջինը, որը տեղի կունենա երեք երկրների տարածքում:
Եղջերու Մեյփլը
Մրցաշարը կշարունակվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը: