ՀՀ սահմանամերձ 82 բնակավայրերի բնակիչներին 2026 թ. համար կտրամադրվի 1 մլրդ 048 մլն դրամ

Կառավարության այս որոշումը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ՀՀ կառավարությունը 2026 թ. համար կտրամադրի 1 մլրդ 048 մլն դրամի օժանդակություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18–ի որոշմամբ սահմանամերձ 13 համայնքների 82 բնավայրերի բնակիչներ ստանում են աջակցություն։

Որոշմամբ` սահմանամերձ համայնքներին կցուցաբերվի պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
Կառավարության այս որոշումը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը։