ՀՀ փոխվարչապետը կմասնակցի Մինսկում սպասվող ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդին, բայց հեռակա

Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին կմասնակցի փոխվարչապետի մակարդակով, հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Պավել Ուտյուպինը։
«Մենք սպասում ենք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարներին։ Նրանցից գրեթե բոլորը կլինեն այստեղ առկա ձևաչափով և ներկայացված կլինեն կառավարությունների ղեկավարների մակարդակով։ փոխվարչապետի մակարդակով կայանալիք հանդիպումներին կմասնակցեն Հայաստանը և Թուրքմենստանը», - ասուլիսի ժամանակ ասել է փոխարտգործնախարարը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիային հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ նա կմասնակցի նիստին հեռակա ձևաչափով։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին, իսկ Եվրասիական միջկառավարական խորհուրդը՝ սեպտեմբերի 30-ին։
ԱՊՀ երկրները փոխանակում են ՀՕՊ զորքերի կիրառման փորձը. ՊՆ ղեկավարների խորհրդի քարտուղար