Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կազատազրկվի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին. Արխիվային լուսանկար
Նա մեղավոր է ճանաչվել հանցավոր դավադրությանը մասնակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է ազատազրկման՝ 2007 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի անօրինական լիբիական ֆինանսավորման համար, հաղորդում է BFMTV-ն։
«Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման», - նշվում է հաղորդագրության մեջ։
Դատարանը նախկինում Սարկոզիին մեղավոր էր ճանաչել հանցավոր դավադրությանը մասնակցելու համար, սակայն արդարացրել էր պետական միջոցների հափշտակությունը թաքցնելու և պասիվ կոռուպցիայի մեղադրանքների մասով։
Սարկոզին նաև տուգանվել է 100,000 եվրոյով և զրկվել է հինգ տարով նախագահական ընտրություններում առաջադրվելուց։