ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ատոմային արդյունաբերության առաջատար Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կարևոր է։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի շրջանակներում։
«Ռուսաստանն ատոմային ոլորտում առաջատար է, դա քաղաքական նկատառումների հարց չէ, այլ փաստ», - ասել է Գրոսին:
«World Atomic Week» («Համաշխարհային ատոմային շաբաթ») միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և հարակից ոլորտներին և անցկացվում է ի պատիվ Ռուսաստանի ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը Մոսկվայի ВДНХ-ում: Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
«Համաշխարհային ատոմային շաբաթ»-ին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։