ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ըստ shamshyan.com-ի՝ մահացածներից մյուսը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազոր է։
Ավելի ուշ ՔԿ-ից Արմենիա Sputnik-ին հայտնեցին, որ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն (2 դրվագ), սպանության փորձ և հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: