Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սևծովյան նավատորմը ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի 2 մոտորանավակ՝ դեսանտով. ՌԴ ՊՆ

«Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական իրավիճակը։ Այս մասին նշել են ՌԴ ռազմական գերատեսչությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի ուժերով և միջոցներով ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մոտորանավակ՝ դեսանտով։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Սևծովյան նավատորմի ուժերով և միջոցներով Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու մոտորանավակ՝ դեսանտով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական իրադրությունը:
«Խարկովի մարզի Կուպյանսկ բնակավայրում վերահսկողության տակ է գտնվում 115 շենք», - նշվում է ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։