ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները, այդ թվում` նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է , որ հատուկ ուշադություն է դարձվել էներգաբլոկի տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։
«Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրությունում։
Փաշինյանը կարևորել է ներկայացված ուղղություններով շարունակական աշխատանքը՝ հաշվի առնելով այսօր ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: