Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Նովոռոսիյսկում արտակարգ դրություն է մտցվել

Նովոռոսիյսկը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, անօդաչուները հարվածել են քաղաքի կենտրոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Նովոռոսիյսկում արտակարգ դրություն է մտցվել, պահպանվում է անանձնակազմ մոտորանավակների և ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքը։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն:
Այսօր ավելի վաղ Կուբանի մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ ցերեկը Նովոռոսիյսկը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, անօդաչուները հարվածել են քաղաքի կենտրոնին: Տարածաշրջանի օպերշտաբի վերջին տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, վիրավորվել 6-ը։

«Նովոռոսիյսկում արտակարգ դրություն Է հայտարարվել։ Հարգելի’ համաքաղաքացիներ, այս պահին անանձնակազմ մոտորանավակների և ԱԹՍ-ների հարձակման վտանգը պահպանվում է։ Խնդրում եմ պահպանել անվտանգության միջոցները: Անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման դեպքում մի’ մոտեցեք դրանց և արտակարգ ծառայությունների «112» հեռախոսահամարով հայտնեք դրանց գտնվելու վայրի մասին», - տելեգրամյան ալիքում գրել է Կրավչենկոն։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։