ՄՕԿ-ը Ադելիա Պետրոսյանին և Պյոտր Գումեննիկին թույլ կտա մասնակցել օլիմպիադային. Սիխարուլիձե

Ավելի վաղ Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը հաղթել էին Պեկինի որակավորման մրցաշարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի գեղասահորդներ Ադելիա Պետրոսյանին և Պյոտր Գումեննիկին թույլ կտա 2026 թվականին Իտալիայում կայանալիք խաղերին մասնակցել չեզոք կարգավիճակով։ Այս հարցում վստահ է Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Անտոն Սիխարուլիձեն:

«Չեմ պատկերացնում, թե ինչ բողոք կարելի է ունենալ, երբ խոսքը Ադելիայի և Պյոտրի մասին է։ Վստահ եմ, որ նրանք կանցնեն նաև այդ ընտրությունը։ Թե՛ Պետրոսյանը, թե՛ Գումեննիկը փորձառու մարզիկներ են և օլիմպիադային նախապատրաստվելու ընթացքում հաստատ սակավախոս կլինեն։ Չէ՞ որ բառացիորեն յուրաքանչյուր բառը պետք է կշռադատեն, որպեսզի ինչ-որ բանից կառչելու առիթ չտան»,-ասել է Սիխարուլիձեն։

Անցյալ շաբաթ Ադելիա Պետրոսյանը և Պյոտր Գումեննիկը հաղթեցին Պեկինի որակավորման մրցաշարում և ընտրվեցին 2026 թվականի օլիմպիական խաղերին որպես մենասահորդներ մասնակցելու համար: Միևնույն ժամանակ, ռուս գեղասահորդները դեռ պետք է ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովի կողմից չեզոքության չափանիշների պահպանման ստուգում անցնեն։
Ադելիա Պետրոսյանը ՕԽ-ում կպայքարի ոսկե մեդալի համար․ Ավերբուխ