Ի՞նչ են խոսել Լավրովն ու Ռուբիոն Նյու Յորքում․ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Մոսկվան պատրաստ է հավատարիմ մնալ Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում առաջնորդների մշակած գծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են շահագրգռվածությունը ուկրաինական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման որոնման հարցում։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Լավրովը շեշտել է, որ Ուկրաինայի հարցում Մոսկվան պատրաստակամ է հավատարիմ մնալ Ալյասկայում երկրների առաջնորդների մշակած գծին։ Նախարարը նաև անընդունելի է անվանել այն սխեմաները, որոնք Կիևն ու Եվրոպայի որոշ երկրներ առաջ են քաշում հակամարտության ձգձգման համար:
Կողմերը վերահաստատել են համաձայնությունը երկկողմ հարաբերությունների համալիրի, այդ թվում՝ հասարակական-քաղաքական շփումների վերականգնման վերաբերյալ։
Հիշեցնենք` Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը կայացել էր այսօր` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:
Վերջին անգամ Լավրովը և Ռուբիոն հանդիպել էին այս տարվա հուլիսին Մալայզիայում կայանացած ԱՍԵԱՆ միջոցառումների շրջանակներում։
Թրամփը ՄԱԿ-ին մեղադրել է հակամարտությունների կարգավորման հարցում անգործության մեջ