ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Իտալիայից և Կուբայից երաժիշտներ հիանալի ելույթ ունեցան «Գելենջիկ-Մոլոդոյե» ջազային փառատոնում։
Փառատոնի ոչ պաշտոնական հիմնը դարձավ Աննա Գերմանի «Սիրահարների քաղաք» ստեղծագործությունը, որը կատարեց ՌԴ ժողովրդական արտիստ և ջազ երաժիշտ Դանիիլ Կրամերի եռյակը երգչուհի Եկատերինա Գոտլիբի հետ միասին։
Իրենց ստեղծագործությունները կատարեցին բրազիլացի երգիչ և կիթառահար Ժոանդեր Սանթոսը, Չինաստանի ամենահայտնի սաքսոֆոնահարներից և վոկալիստներից մեկը՝ Ռենի Բաոն, հնդկական «Rajeev Raja Combine» անսամբլը, ինչպես նաև Կուբայի ջազային դպրոցի ներկայացուցիչ՝ հարվածային գործիքներ նվագող Նորլան Մատուրելը։
«Այժմ աշխարհի տարբեր երկրներից երաժիշտներ են նվագում այս բեմում՝ ցույց տալու համար, թե ինչպես կարող էին աշխարհի քաղաքական գործիչներն ու կառավարությունները միասին նվագել` գեղեցիկը ստեղծելու համար: Ռուսաստանը հանդես է գալիս հանուն խաղաղության: Երաժիշտները հանդես են գալիս հանուն խաղաղության: Մենք բոլորս այստեղ, անկասկած, հանդես ենք գալիս հանուն խաղաղության, բայց հանուն արդար խաղաղության: Ռուսաստանը չի հանդուրժի անարդար խաղաղություն: Այժմ պատերազմ է ընթանում հանուն արդար խաղաղության», – փառատոնի բացման ժամանակ ասաց նրա գաղափարական ոգեշնչող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Հատուկ «Գելենջիկ-Մոլոդոյե» փառատոնի համար արտասահմանյան երաժիշտներ և ռուս սաքսոֆոնահարներ Սերգեյ Գոլովնյայի, Անդրեյ Կրասիլնիկովի և Ռոման Սոկոլովի հետ միասին համատեղ ծրագիր ներկայացրեց դաշնակահար Յակով Օկունը։ Վոկալային սոլոն կատարեց Սանդրա Ֆրակենբերգը։
«Գելենջիկ-Մոլոդոյե». աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտներ էին ժամանել Ռուսաստան
© Sputnik / Евгений Биятов
/ «Գելենջիկում զգում եմ ինձ ինչպես տանը: Հրաշալի եղանակ, լողափեր, որոնցում զգացվում է բրազիլական վայբը։ Առաջին անգամն եմ այստեղ, և արդեն ուզում եմ այստեղ ապրել», – փառատոնի ժամանակ պատմեց բրազիլացի երգիչ և կիթառահար Ժոանդեր Սանթոսը։
«Կարծում եմ, որ Գելենջիկը արժանի է, որ այստեղ գան աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտները, ընդ որում՝ լավագույն երաժիշտները։ Երաժիշտների համար ևս շատ կարևոր է տեսնել Գելենջիկը՝ Ռուսաստանի հենց այս հատվածը։ Բեմում ելույթ են ունենում երաժիշտներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Իտալիայից և Կուբայի Ազատության կղզուց։ Տաղանդավոր երաժիշտների հրաշալի կազմ ունենք», – լրագրողներին պատմել է Դմիտրի Կիսելյովը։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը
© Sputnik / Максим Блинов
/ Փառատոնի առանցքային կատարողը դարձավ «Imperialis Orchestra» կոլեկտիվը, որը հիմնադրել են սաքսոֆոնահար Տարաս Գուսարովը և պրոդյուսեր Արտեմի Մենշչիկովը։ Արտիստների երգացանկը ներառում է բոլոր ժամանակների և ուղղությունների ստեղծագործություններ՝ դասական երաժշտությունից և ջազից մինչև ժամանակակից ոճեր, այդ թվում՝ փոփ և ռոք։
Փառատոնի բոլոր արտիստները, այդ թվում՝ «Imperialis Orchestra»–ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տարաս Գուսարովը, Սանդրա Ֆրակենբերգը և արտասահմանյան կատարողները, բեմ բարձրացան համատեղ իմպրովիզացիայով, որը եզրափակեց Գելենջիկում անցկացվող երաժշտական փառատոնը։
«Կարծում եմ՝ այստեղ ավելի ու ավելի շատ երաժիշտներ կգան, բեմը աստիճանաբար ավելի լավը կդառնա, և հանրության արձագանքն էլ ավելի վառ կլինի։ Հույս ունեմ, որ այստեղ կառուցվող գինու քաղաքը՝ այսպես կոչված Սպիտակ կղզին, կդառնա ոչ միայն գինու մայրաքաղաք, այլև Ռուսաստանի գինու սիրտը, իսկ ապագայում «Գելենջիկ-Մոլոդոյե» ջազ-փառատոնի համար լուրջ հարթակ կդառնա», – հավելել է Կիսելյովը։
«Գելենջիկ-Մոլոդոյե». աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտներ էին ժամանել Ռուսաստան
© Sputnik / Евгений Биятов
/ «Գելենջիկ-Մոլոդոյե» ջազ-փառատոնը, որը ստեղծել է «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախումբը մեդիակոնտենտի արտադրության գծով առաջատար «Կարմիր քառակուսու» աջակցությամբ, առաջին անգամ անցկացվել է Գելենջիկում 2024 թվականի սեպտեմբերի 24-25-ը։ Նախագծի գաղափարական ոգեշնչողը «Ռոսիա Սեգոդնյա»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովն է։