ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրները հակաօդային պաշտպանության ոլորտում փոխանակում են ժամանակակից տեխնոլոգիաներ ու ներկայացնում իրենց փորձը. ժամանակը հաստատում է նման համագործակցության նպատակահարմարությունը: Այս մասին ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստից հետո հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինը։
«Համատեղ հակաօդային պաշտպանության համակարգին հատկացվող բոլոր միջոցներն օգտագործվում են խիստ նպատակային։ Եվ մենք այդ մասին պարբերաբար տեղեկացնում ենք և՛ շտաբների պետերի կոմիտեին, և՛ պաշտպանության նախարարների խորհրդին», - ասել է նա։
Դաշկինը նշել է, որ համատեղ անցկացվում են մեծ թվով իրական, հրամանատարաշտաբային, համակարգչային վարժանքներ:
«Եվ մենք փոխանակում ենք հակաօդային պաշտպանության զորքերի կիրառման յուրահատուկ փորձը՝ ապահովելու մեր պետությունների հուսալի պաշտպանությունը, որպեսզի անդամ երկրների ժողովուրդները կարողանան ապրել խաղաղ միջավայրում: Բոլոր տեխնոլոգիաները, որոնք այսօր թույլ են տալիս ապահովել հակաօդային անվտանգությունը, կիրառվում են», - շարունակել է նա։
Դաշկինը նաև ասել է, որ կան հետագա զարգացում պահանջող հարցեր։