ԱՄՆ-ի ճնշումը չի ազդի էներգակիրների ոլորտում ՌԴ-ի և ՉԺՀ-ի պայմանագրերի վրա

Չինաստանի դրոշ
Չինաստանի ներկայացուցչիխոսքով՝ ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև հարաբերությունները բազմակողմանի են և խորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի փորձերը` ստիպել Չինաստանին հրաժարվել ռուսական էներգակիրների գնումից, չեն ազդի երկու երկրների միջև կնքված պայմանագրերի վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՉԺՀ մշտական ներկայացուցչությունից։
«Ոչ, ես այդպես չեմ կարծում», - հայտարարել է կառույցում Չինաստանի մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Լի Իհոնգը՝ պատասխանելով հարցին, թե կազդի՞, արդյոք, ԱՄՆ-ի դիրքորոշումը էներգակիրների ոլորտում երկրների միջև պայմանագրերի վրա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերություններըբազմակողմանի են և խորը, որոնց մասին բազմիցս հայտարարվել է բարձր մակարդակով:
«Սա ԱՄՆ-ի կողմից նոր բան չէ, և Չինաստանն արդենպատասխանել է դրան», - հայտնել Է ՉԺՀ ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից Չինաստանին և Հնդկաստանին անվանել էր ուկրաինական հակամարտության «հիմնական հովանավորներ»՝ ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության համար: