ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. 11 մարդ է տուժել Նովոռոսիյսկի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնների հարձակման հետևանքով, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։
Ավելի վաղ Կուբանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտարարել էր, որ ցերեկը Նովոռոսիյսկը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, անօդաչուները հարվածել են քաղաքի կենտրոնին: Նովոռոսիյսկում արտակարգ դրություն էր մտցվել անանձնակազմ մոտորանավակների և ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի պատճառով:
«Տուժել է 11 մարդ (երկուսը ծանր վիճակում են, չորսը՝ միջին ծանրության, հինգը՝ թեթև)։ Տուժածներից ութը հիվանդանոցում են՝ հսկողության տակ, երեքը հրաժարվել են հոսպիտալացումից»,-գրել է Կրավչենկոն Telegram-ալիքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։