ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Թուրքական Ալանիայում ավտոբուսի վթարից հետո 18 ռուս զբոսաշրջիկ, ըստ ապահովագրողի տեղեկատվության, գտնվում է հիվանդանոցներում, նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի տուրիստական արդյունաբերության միությունում (РСТ):
IHA գործակալության փոխանցմամբ՝ այսօր զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը Ալանիայի D400 մայրուղու վրա բախվել էր երթուղայինին: Ավելի ուշ Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ այդ վթարի հետևանքով տուժել են ռուսաստանցի զբոսաշրջիկներ:
«18 մարդ գտնվում է 4 հոսպիտալներում, մի հոգու վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Թեթև վնասվածքներ ստացած զբոսաշրջիկներն արդեն հյուրանոցներում են», - ասել է PCT-ի ներկայացուցիչը՝ վկայակոչելով ապահովագրական ընկերությանը։
Ինչպես նշել են PCT-ում, 18 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Ե՛վ տուրօպերատորը, և՛ ապահովագրական ընկերությունը մեզ հայտնի են։ Մենք կապի մեջ ենք և վերահսկում ենք իրավիճակը», - հավելել են PCT-ում։