Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Պերեեզդնոե բնակավայրը. ՊՆ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Պերեեզդնոե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Զորքերի «Հարավային» ստորաբաժանման խմբավորումերը վճռական գործողություններով ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պերեեզդնոե բնակավայրը»,– ասված է ՌԴ ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, գիշերն ի պատասխան Ղրիմում քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների, ռուսական զորքերը խմբային հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ հատուկ ջոկատային ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին Օդեսայի մարզի Թաթարբունար ու Ռասեյկա բնակավայրերում գտնվող օտարերկրյա վարձկանների «Տեսիլքներ» ստորաբաժանումների վրա, որոնք իրականացրել են այդ ահաբեկչական գործողության նախապատրաստումն ու անցկացումը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24–ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից: Այդ նպատակով, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում»` դատի տալով բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։