Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կընտրի հաջորդ հինգ տարիների համար իր գլխավոր քարտուղարին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա Ստրասբուրգում 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։
Այդ մասին նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։
Նստաշրջանում ելույթ կունենան նաև Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոն ու Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Յան Բորգը։
Նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կընտրի հաջորդ հինգ տարիների համար իր գլխավոր քարտուղարին: