Իրանի ԱԳՆ հանդիպել է ԵՄ եռյակի արտգործնախարարների և Կայա Կալասի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հանդիպել է ԵՄ եռյակի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) արտաքին գործերի նախարարների և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության հարցը քննարկելու համար։
«ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակում ընթանում են երեք եվրոպական երկրների արտգործնախարարների և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հանդիպումն ու բանակցություններն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչիի հետ»,- ասված է նրա Telegram-ի ալիքում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրին, հաղորդում էին, որ կողմերը մինչև շաբաթ օրվա կեսգիշեր ժամանակ ունեն համաձայնության գալու և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից խուսափելու համար։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել էին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը գործարկելու մասին, որոնք չեղարկվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրով։
Դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևի նախագիծը, ինչի պատճառով Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի սահմանափակումները կվերականգնվեն։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 27-ից հետո։
«Եվրաեռյակը» պետք է ընտրի Թեհրանի հետ հարաբերություններում իր ուղին. Իրանի արտգործնախարար