ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Նախնական տվյալներով`մոտ 160 հազար մարդ է տուժել «Ռագասա» սուպերթայֆունից։ Այս մասին հայտնում է ֆիլիպինյան «Philippines News Agency» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Ջունի Կաստիլոյին։
«Ռագասա» սուպերթայֆունը Ֆիլիպինների Կագայան նահանգի Պանալթեն կղզում մոլեգնել է սեպտեմբերի 22-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 20-ից:
«Կաստիլոն հայտնել է, որ նախնական տվյալներով` «Ռագասա» սուպերթայֆունից տուժել են մոտ 44 հազար ընտանիք կամ 159 հազար մարդ, որոնց մեծ մասը Հյուսիսային Լուսոն, Կենտրոնական Լուսոն, Կալաբարսոն և Միմարոպա շրջաններից են», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Կաստիլոյի խոսքով՝ այս պահին շարունակվում է վնասիօպերատիվ գնահատումն ու կարիքների վերլուծությունը, համապատասխան զեկույցների տրամադրումը:
Նախնական տվյալներով՝ ամբողջությամբ վնասվել է 10 տուն, ևս 18 տուն տուժել է մասնակի, սակայն սպասվում է, որ թարմացված տվյալներով այդ թիվը կավելանա: