ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Վրաստանում է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը` հավելելով, որ Երևանի քաղաքապետը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը»,– ասված է հայտարարությունում։
Ըստ հաղորդագրության` Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը կարևորում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ է համատեղ նոր նախաձեռնությունների։
Երևանի քաղաքապետը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ
© Photo : press office of the Yerevan Municipality