Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել

Մարզպետն ավելի վաղ հայտնել էր ՌԴ Բելգորոդի շրջանում ուկրաինական դրոնների հարվածների հետևանքով յոթ մարդու վիրավորվելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Բելգորոդում մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է առևտրային օբյեկտին ուկրաինական անօդաչու թռչող սարքի նպատակային հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել Է ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:
«Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է, մինչ շտապօգնության ժամանումը... Ծանր վիճակում բեկորային վնասվածքներով ևս մեկ տղամարդու շտապօգնության բրիգադը տեղափոխում է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց», – նշել է Գլադկովը Telegram-ալիքում:
Մարզպետը ցավակցել է մահացածի հարազատներին։
Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով յոթմարդու վիրավորվելու մասին։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնակացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։