ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում այսօր պայթյուն է տեղի ունեցել, 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9–11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 19։50–ի սահմաններում։
Կայքի տեղեկություններով` դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Նրանք նախ կանխել են հրդեհի տարածումը ապա մարել այն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Վիրավորների ինքնությունը պարզվում է։