ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երկուշաբթի Արեգակի բռնկումների թույլ ակտիվությունը կշարունակի դանդաղ աճել, Երկրի համար ռիսկերը գնահատվում են որպես չափավոր։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիային։
«Օրվա կանխատեսում. գեոմագնիսական խանգարումներ են սպասվում։ Բռնկումների ակտիվությունը՝ դանդաղ աճող՝ Երկրի համար չափավոր ռիսկերով», – նշվում է լաբորատորիայի Telegram ալիքում։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում գեոմագնիսական իրավիճակը շարունակում էր հանգիստ մնալ, իսկ բռնկումների ակտիվությունը թույլ էր՝ առանց Երկրի համար վտանգ ներկայացնելու։