Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել Բայդենի նախկին օգնական Տարա Ռիդին

Տարա Ռիդ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացողների ցուցակում կան նաև մի շարք այլ անձինք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի` Սենատում նախկին օգնական Տարա Ռիդին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհել հետևյալ անձանց... ՄակՔեյբ Ալեքսանդրա Տարային՝ ծնված 1964 թվականի փետրվարի 26-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - ասված է հրամանագրի տեքստում:
Ցուցակում են նաև Իտալիայից Ջանգալեացո Ջենեզիո Գանզարոլին, Տաջիկստանի քաղաքացիներ Աբդուշուքուր Նազարովը և Մարինա Դիկը դուստրերի՝ Վալերիայի եւ Եվգենիայի հետ, սերբ Դանիլո Իվանովիչը, ուկրաինացի Միխայիլ Սարնին և ղազախստանցի Մագդալինա Սիդիրոպուլոն: