ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին հայտնել է ինքը` Գրիգորյանը։
«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից»,– նշել է Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ հնդիկ գործընկերը իրեն հրավիրել է Հնդկաստան։