Գրոսսին հայտնել է, որ Իրանի ԱԳ նախարարի հետ ինտենսիվ խորհրդակցություններ է ունեցել

Իրանը նախկինում զգուշացրել էր, որ եթե պատժամիջոցները վերականգնվեն, սեպտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի հետ կնքված համաձայնագիրը կհամարի անվավեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հե։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ես շարունակել եմ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչիի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ինտենսիվ խորհրդակցությունները», - գրել է Գրոսին իր սոցցանցերի էջում։
Ավելի վաղ Իրանը նախազգուշացրել էր, որ պատժամիջոցների վերականգնման դեպքում կչեղարկի ՄԱԳԱՏԷ-ի հետ սեպտեմբերին ձեռք բերված համաձայնագիրը, որը կողմերի փոխգործակցության շրջանակ է մշակում իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, ինչպես նաև հաշվի է առնում Իրանի ներքին օրենքները, որոնք կապված են ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ անվստահության հետ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչներն արտաքսվել են երկրից։ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու պետության որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:
Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման նշել են միջուկային օբյեկտների և ատոմագետ գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված էր ՄԱԳԱՏԷ-ի և Գրոսսիի հասցեին Իրանի քննադատության հետ՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին անգործության համար: