Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Գալստյանը պարտվել էր 1/4եզրափակչում, բայց քանի որ նրա մրցակիցը հասավ եզրափակիչ, իրավունք ստացավ մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի-Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձավ Զագրեբում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 15:5 հաշվով հաղթեց ղրղզ ըմբիշ Ռազզակ Բեյշեկեևին:
Գալստյանը պարտվել էր 1/4եզրափակչում, բայց քանի որ նրա մրցակիցը հասավ եզրափակիչ, իրավունք ստացավ մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնել, որտեղ էլ հաղթեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի Ցուչիկ Շիմոյամադային։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի հաղթող: Եվս մեկ՝ բրոնզե մեդալ թիմին բերեց Հրաչյա Պողոսյանը (60 կգ):