ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ։ Նա հրապարակմանը կից արխվային լուսանկար է հրապարակել, արված 1993 թվականի սեպտեմբերի 21–ին։
«Հիշեք, կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ»,–գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկախությն տոնի առթիվ շնորհավորել են ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։