Գարեգին Բ–ն Անկախության տոնի առիթով հանրապետական մաղթանք է հնչեցրել

Հոգևորականները և հավատացյալ ժողովուրդն աղոթքել են Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով հանրապետական աղոթք է հնչեցրել։ Այս մասին հայտնում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնից։
«Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով, հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի Միածնաէջ Մայր տաճարի Իջման սուրբ սեղանի առջև կատարեցինք Հանրապետական մաղթանք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գարեգին Բ–ն Անկախության տոնի առիթով հանրապետական մաղթանք է հնչեցրել
Նշվում է, որ հոգևորականները և հավատացյալ ժողովուրդն աղոթել են Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։
Նշենք, որ այսօր ավելի վաղ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կայացել է զոհված զինծառայողների հոգեհանգստի կարգ։
1 / 3

Գարեգին Բ–ն Անկախության տոնի առիթով հանրապետական մաղթանք է հնչեցրել

2 / 3

Գարեգին Բ–ն Անկախության տոնի առիթով հանրապետական մաղթանք է հնչեցրել

3 / 3

Գարեգին Բ–ն Անկախության տոնի առիթով հանրապետական մաղթանք է հնչեցրել