ԵԿՄ փոխնախագահը Փաշինյանից բացի բոլորին մեղադրեց Արցախի հանձնելու մեջ

Արցախի կորստի մեջ Ռոմիկ Մխիթարյանը ուղիղ մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արցախի իշխանություններին։
Sputnik
44–օրյա պատերազմի արդյունքի և Արցախի կորստի համար Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Ռոմիկ Մխիթարյանը մեղադրեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում երբ լրագրողները հարցեր ուղղեցին Մխիթարյանին Արցախի կորստի վերաբերյալ, նա հունից դուրս եկավ։
«Ինչի չեք խոսում մինչև այս եղած գործողությունների, մինչև այս ստորագրված փաստաթղթերի մասին, ինչն էլ բերեց հասցրեց էս պատերազմին։ Բարոյազրկված բանակ էր։ Այդ հրամանատարները, որ ասում եք, հիմա դատավարություններ է գնում, ընդհանրապես հրամանատար կոչվելու իրավունք չունեին, ո՞ր զորամասից սկսեմ ասել, թե որ հրամանատարը ինչ է արել»,–ասաց նա։
Հետո նա հարց ուղղեց տղա լրագրողներին, թե նրանցից ով որտեղ է ծառայել։ Երբ լսեց, որ տղաներից մեկը Արցախում է ծառայել, հետաքրքրվեց, թե ամեն ինչ լա՞վ էր` հագուստը, սնունդը, վերաբերմունքը և երբ լսեց «այո» պատասխանը, հայտարարեց, որ էդ դեպքում ասելիք չունի։
«Լավ, դե եթե լավ էր ամեն ինչ, ուրեմն էլ չխոսեմ։ Բայց ձեր հարցին էլ ուղիղ պատասխանում եմ, որ այո, ուղիղ մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Ղարաբաղի էն ժամանակվա իշխանություններից սկսած Շարամանյանով վերջացրած»,–ասաց նա։