Դեռ ոտքի կկանգնենք. Սեյրան Օհանյան

Անկախության օրվան նվիրված երթից առաջ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանը դեռ կունենա հաջողություններ։
Sputnik
Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների ձեռամբ մեր երկիրը հետզհետե կորցնում է իր ինքնիշխանությունը։ Այս մասին Մատենադարանի մոտ` Հայաստանի Անկախության օրվան նվիրված երթից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայ ժողովրդի զգալի մասը, նաև մենք, մշտական պայքարի մեջ ենք այս իշխանությունների դեմ, որովհետև իրենց ապիկար կառավարմամբ է, որ այս օրով ունենք այսպիսի զգացմունքներ։ Ես գտնում եմ, որ մեզ միշտ հարվածել են, բայց մենք գոտեպնդվել ենք։ Մենք դեռ ոտքի կկանգնենք և կունենաք բոլոր հաջողությունները»,–ասաց Օհանյանը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։